Գաղտնի են պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի միջով ինչպե՞ս են իրար հետ կապվելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ
Օգոստոսի 22-ին սահմանի անցումների մասին կառավարություն հարցում էի ուղարկել: Հիշեցրել էի, որ կապիտուլյացիոն հայտարարությամբ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (...): Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Նաև հիշեցրել էի, որ կառավարության ղեկավարի ստորագրած թղթի համաձայն՝ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:
Ըստ այդմ՝ հարցրել էի.
1. Արդյոք ռուսական ФСБ-ի (ՌԴ ԱԴԾ) ուժե՞րն են հսկելու կառավարության առաջարկած Սոտք-Երասխ և Քարահունջ-Երասխ մայրուղիներով տրանսպորտային հաղորդակցությունը,
2. Նոր կառուցվելիք ճանապարհի մասին կառավարությունում ի՞նչ նորություն ունեն:
Կառավարությունն էլի լռում է, ժողովրդից գաղտնի է պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ինչպե՞ս են իրար հետ կապվելու, տրանսպորտային հաղորդակցության ի՞նչ ռեժիմ է գործելու: Թափանցիկությունից են խոսում, բայց ժողովրդի թիկունքում թուրքերին ճամփա են տալիս: Բա միջանցքն էլ ինչպե՞ս է լինում...
Հ.Գ. Վաղը կասեն. «Ընդդիմադիր պատգամավորները նիստերի չեն մասնակցում»: Պատգամավորի ամեն մի անպատասխան մնացած գրավոր հարց՝ մի մեխ է խփած հայկական պառլամենտարիզմի դագաղի կափարիչին... Ու
դեռ ասում են՝ Ազգային ժողով: ՔՊ-ն դարձել է ՍՄԿԿ, Ազգային ժողովը՝ Գերագույն Սովետ»: