Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

09 սեպ 2022 12:58

Սա նույնն է, թե Արցախից զորքն ու ծանր սպառազինությունը հանես, հետո արցախցի երեխաներին բերես փառատոնի, թե. «տեսե՛ք, խոխե՛ք, ինչ լավ բաներ կան տիեզերքում»

Եթե դպրոցներիցդ հանել ես աստղագիտությունը, բայց փոխարենը բազմամիլիոն դոլարանոց փառատոն ես անում տիեզերքի մասին, դրանով ոչ թե գիտություն ես զարգացնում, այլ զուտ փող ես մսխում։ Կապ չունի ում փողն է, նույնիսկ եթե այն երկնքից է ընկել։ Այս մասին ֆեսբուքում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Նույնն է, ինչ սովից կիսամեռ երեխաներին բերես աշխարհի ամենահռչակավոր խոհարարների փառատոնի, ասես. «Տեսե՛ք, երեխե՛ք, թե աշխարհում ինչ համովություններ կան»։ Եւ այն միլիոնները, որոնցով կարելի էր գյուղատնտեսությանը զարկ տալ, տաս շոումեններին։

Արցախից զորքն ու ծանր սպառազինությունը հանես, հետո արցախցի երեխաներին բերես փառատոնի, թե. «Տեսե՛ք, խոխե՛ք, ինչ լավ բաներ կան տիեզերքում»։ Դասականի խոսքերով. «Իյա, իրո՞ք»։

Կապ չունի սա անուղեղություն է, թե ստոր ցինիզմ, թե երկուսը միասին... Փոխանակ ամեն կոպեկը տանես, դնես ինստիտուտներ ու համակարգեր ստեղծելու և զարգացնելու վրա, ամեն ինչ քամուն են տալիս, անունը դնում. «Գիտություն ենք տոնում»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր