Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու          Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի       Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

13 սեպ 2022 12:29

Իրանի համար ընդունելի չէ Ադրբեջանի և ՀՀ-ի սահմաններին որևէ փոփոխություն.Իրանը պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը

Իրանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած քայլով օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ-ն:
«Մեր երկիրը պատրաստ է ամեն տեսակի օգնություն ցուցաբերել երկու հարևան երկրների միջև տարաձայնությունների լուծման հարցում»,-ասված է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքում:
***
Բայց և Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սրման և սահմանային բախումների կապակցությամբ և կոչ է արել տարաձայնությունները կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին գրում parstoday.com կայքը։ 

Քանանին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանի համար ընդունելի չէ Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին որևէ փոփոխություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր