Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան          Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց       Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին    

14 սեպ 2022 13:13

Հատուկ Սփյուռքի անտարբերների համար.Եթե ՀՀ-ն վերանա քարտեզից, օտար երկրներում բնակվող հայերդ կդառնաք գնչուների ու ասորիների պես

Համայնքային գործիչ Խորեն Մադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հատուկ Սփյուռքի անտարբերների համար:

Աշխարհով մեկ սփռված ողջ հայկական սփյուռքի մեր ազգակիցները՝ Տոկիոյից մինչև Արգենտինա, Ռուսաստանից մինչև ԱՄՆ, Ավստրալիայից մինչև Կանադա` պետք է հստակ գիտակցեն մի պարզ իրողություն։

Եթե Աստված մի արասցե Հայաստան պետությունը վերանա աշխարհի քարտեզից (Հայաստանը «դե յուրե» ներկայացնողները վարում են հենց այդ քաղաքականությունը), ապա օտար երկրներում բնակվող բացառապես բոլոր հայերը իրենց բոլոր բնակավայր երկրներում անմիջապես վերածվելու են 4-րդ, 5-րդ, 6-րդ կարգի քաղաքացիների։

Գնչուները, ասորիներն ու քրդերը դրա վառ օրինակներն են։

Պետություն չունեցող ազգերի ճակատագիրն է այդպիսին։

Վառ օրինակներն ավելին են։

Իսկ այն, թե ինչու են վարում հենց այդ քաղաքականությունը՝ ավելի քան պարզ է։ Այնքան են խորացել իրենց ոճիրների մեջ, Հայի արյան մեջ, որ արդեն գիտակցում են՝ եթե Հայաստան պետությունը իր գոյությունը պահպանի, ապա իրենց պատասխանատվությունն անխուսափելի է դառնալու։

Իսկ այդպես՝ չկա պետություն` չկա պատասխանատվություն:

Ովքեր այս պարզունակ իրողությունը դեռևս չեն ընկալում՝ կարող են շարունակել պահպանել իրենց քառամյա «լռության ուխտը», բայց այսօրվանից սկսեն նախաձեռնել ազգությունը փոխելու գործընթացը։

ՀԳ. Եվ որևէ մեկի մտքով հանկարծ թող չանցնի՝ այս ամենից հետո փորձել հայրենասիրության դասեր տալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր