Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

14 սեպ 2022 15:12

Թշնամին Արցախը և Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ

ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է, որ թշնամին Արցախը և Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի:

Զինվորականն այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության գրասենյակում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացած հանդիպում-քննարկման շրջանակում, ինչի մասին հաղորդվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում:

«Զգուշացնում եմ՝ Փաշինյանը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը, փոխեց դրա կառուցվածքը, որը ես էի ստեղծել: Թշնամին Արցախն ու Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ։ Նրանք բանակը պատրաստում են ՆԱՏՕ-ի չափանիշներով», - ասել է Տեր-Գրիգորյանցը հայ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են ՌՀՄ-ի տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ, հասարակական գործիչներ, զինվորականներ, լրագրողներ, երիտասարդության, սպորտի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր