Տեսանյութ. Որքան կարելի է ՀՀ-ից մեծ տարածքներ զավթել.Բաքվում, Անկարայում կարծում են, որ ռուսների հակազդեցությունը չի լինի կտրուկ
![](https://www.pastinfo.am/news_images/487/1460279_1/photo_2022_09_14_13_56_57.thumb.jpg)
«Պետք է առաջին հիմնական ռեժիմը՝ կապիտուլյանտական ռեժիմը, ինչ-որ ձևով իշխանությունից հեռացնել: Եթե իշխանությունը փոխվեց, ամեն ինչ է փոխվելու և շատ արագ, օրինակ, ձեռք է բերվելու ԱԹՍ-ներ, ՀՕՊ-եր, որ մեր տղերքն ԱԹՍ-ի միս չդառնա: Մեր ազգի սերուցքը ԱԹՍ-ի միս են դառնում, որովհետև երկինքը բաց է և երկինքը փակելու համար ոչինչ չի ձեռնարկել այս իշխանությունը: Կարծում եմ՝ եթե չլինի ռուսական և իրանական զսպող գործոնը՝ Սյունիքը վաղուց էին զավթել, Սիսիանի հատվածում փակված կլիներ»,- նշեց Ջամալյանը՝ հավելելով, որ պետք է համախմբվել բանակի շուրջ: Ջամալյանը մտահոգված է՝ ինչու մարդիկ կանգնած չեն այստեղ, Ջերմուկում մարդիկ խաղաղ ապրում էին՝ մինչև նախօրե, իրենց առօրյան փոխվեց,
Ջերմուկում այլևս խաղաղ ապրել չեն կարող, որովհետև այս իշխանությունն է, որը չի զինել բանակը, պետք է հանրային ճնշմամբ ստիպել՝ փոխել իշխանությունը՝ անարյուն, առանց ցնցումների: