Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

15 սեպ 2022 14:03

Էրդողանը սպառնացել է ՀՀ-ին ՝մշտապես ագրեսիվ կեցվածք ցուցաբերող և համաձայնագրի պայմանները չկատարող Հայաստանի համար նման դիրքորոշումն հետևանքներ կունենա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագիրը խախտելու արդյունքում ստեղծված իրավիճակը մենք համարում ենք անընդունելի»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Անկարան ցանկանում է, որ Հայաստանը ժամ առաջ հետ կանգնի «սխալ ճանապարհից» և, «իր ժամանակն ու էներգիան ծախսի խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ»:

Թուրքիայի ղեկավարը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները չկատարելու մեջ:

«Մշտապես ագրեսիվ կեցվածք ցուցաբերող և համաձայնագրի պայմանները չկատարող Հայաստանի համար նման դիրքորոշումն իհարկե հետևանքներ կունենա»,- սպառնացել է Էրդողանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր