Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

16 սեպ 2022 10:32

Նախիջևանի և Տավուշի ուղղությունները ևս թիրախում են

Ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը գրում է.

«ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են լուրեր տարածել Տավուշի կողմում հայկական զինված ուժերի կուտակումների և «սպասվող սադրանքի» մասին։ Հիշեցնեմ, որ նույնաբովանդակ տեքստեր էին գրում սեպտեմբերի 13-ի հարձակումից օրեր և ժամեր առաջ՝ փորձելով լեգիտիմացնել պատերազմական նոր գործողությունները։

Ո՛չ, խուճապ չեմ տարածում։

Պատերազմը չի ավարտվել»:

Նախիջևանի և Տավուշի ուղղությունները ևս թիրախում են: Ամեն բան հուշում է, որ Ալիևն ու Էրդողանն, օգտվելով Հայաստանի կապիտուլյանտ ու անկարող դե-ֆակտո իշխանության առկայությունից, փորձելու են հասնել ստորև կցված քարտեզի իրականացմանը (քարտեզը փակցված է Թուրքիայում օրերս բացված այսպես կոչված «Զանգեզուրի թուրքական հանրապետության» հյուպատոսության շենքում: Այո, իրենք փորձելու են դա կերտել: Իսկ մենք դեռ կապիտուլյանտներին հանդուրժում ենք:

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան ալիքից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր