Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

16 սեպ 2022 13:49

Տեսանյութ.Նախիջևանի կողմից նոր ճակատի բացումը սպառնալիքներ կստեղծի և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի համար.պարզ չէ, թե ինչ իրական պատճառներ ունի սահմանի հարաբերական դադարը

Այս պահին, թեև հարաբերական դադար է առաջնագծում, բայց դեռևս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ դա ունի, խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։


«Արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի իշխանությունների առաջարկներով կամ որևէ բանավոր պայմանավորվածությամբ, որը կարող է ինչ-որ փուլում երաշխիքներից վերածվել իրավական ուժ ունեցող որևէ փաստաթղթի, թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններվ, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող վերախմբավորումներով։

Դա կարող է նոր սպառնալիքներ ստեղծել և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետությունների համար», - ասաց Տիգրան Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր