Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

16 սեպ 2022 15:29

Մենք հաղթում ենք, հենց այդպես էլ գրեք.Կիևի վերջը կգա, եթե Մոսկվան հատուկ ռազմական գործողությունից անցնի պատերազմի

Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Տատարինցևը շվեդ լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի վերջը կգա, եթե Մոսկվան հատուկ ռազմական գործողությունից անցնի պատերազմի։


Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նրա խոսքերը մեջբերում է Expressen թերթը։


«Ռուսաստանի կողմից սա հատուկ գործողություն է, ոչ թե պատերազմ, եթե Ռուսաստանի Դաշնությունը իրական պատերազմ սկսի, ապա Ուկրաինայի վերջը շատ արագ կգա», - ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։


Նա նաև մեկնաբանել է իրավիճակը պատերազմական գոտում:


«Մենք հաղթում ենք, հենց այդպես էլ գրեք»,- ասել է Տատարինցևը լրագրողներին:


Դեսպանի խոսքով՝ արևմտյան երկրները չպետք է մոռանան, որ անհնար է Ռուսաստանին մեկուսացնել մնացած աշխարհից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր