Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

17 սեպ 2022 12:15

Ենթադրաբա՞ր, լուրջ ե՞ք...Հայ կնոջ, Հայաստանի քաղաքացու մարմինն այլանդակած, պղծած ու մորթած պետությանը հստակ գնահատական չկա՛. կոչն ունի տկար կառուցվածք

Գրում եմ բավական մեղմ՝ հուսալով, որ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ը կամ գրասենյակը արագ կարձագանքի:
Նայեք սույն սքրինին և մի պահ փորձեք դուրս գալ ձեր ժողովրդավարաբաստիոնական հիմար երևակայությունից:
Հայ կնոջ, Հայաստանի քաղաքացու մարմինն այլանդակած, պղծած ու մորթած պետությանը հստակ գնահատական չկա՛. կոչն ունի տկար կառուցվածք, հակաքարոզչական բնույթ և հակապետական բովանդակություն: Ենթադրաբա՞ր, լուրջ ե՞ք:
Քաղաքական ու մասնագիտական գնահատական չեմ տալիս, սա խայտառակություն է: Փոխե՛ք:
ՀԳ- Խնդրանք էջիս հետևորդներին՝ եթե համարում եք, որ ենթադրաբառ եզրույթը սխալ համատեքստում է գործածվել, խնդրում եմ մտնեք ՄԻՊ-ի էջ և դիսլայք անեք հրապարակումը` այդ կերպ հայտնելով Ձեր դիրքորոշումը, գուցե գիտակցեն սխալը, չհամառեն ու մասնագիտական կռուտիտների փոխարեն հասկանան, որ Հռոմի պապից ավելի պապական պետք չէ լինել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր