Հոկտեմբերի 24-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հոկտեմբերի 24-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 սեպ 2022 16:15

Հետո էլ զարմանում եք, թե ինչու Իրանն ավելի ակտիվ չէ.ԱՄՆ-ն ընդունակ ա լուրջ սպառնալ Բաքվի՞ն, այդ ինչ ա անելու ու հանուն ինչի ա անելու, հանուն հայերի գնալու ա սեփական շահերի դե՞մ

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․
«Իրանն իր բանակը բերել ա Հայաստանի սահման, բայց այս քաղաքական խելապակասները կախվել են Նենսի Փելոսիի ոտքերից, թե օ դու մեր աննման փրկիչ։ Այ մանկամիտներ, այս տարածաշրջանում հարգում են միմիայն ուժի սպառնալիքը ու ուժը, ու կա ընդամենը երկու պետություն, ովքեր պատմականորեն ու փաստացի ներկայացնում են սպառնալիք Ադրբեջանի պետականությանը ու տարածքային ամբողջականությանը, դա մեկը Ռուսաստանն ա, մյուսը Իրանը։ Դրա համար էլ, եթե Իլհամը ինչ-որ մեկին մի քիչ լսում ու ումից մրսում ա, դա Մոսկվան ու Թեհրանն են, մնացած բոլորի վրա ինքը թքած ունի, առավել և այն բևեռի, ով հենց իրենից է կախված էներգակիրների առումով։ Հենց այդ պատճառով էլ տարիներ շարունակ Ալիևների գերդաստանը թքած են ունեցել մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա, քանի որ քաջ գիտակցել են, որ այդ արժեքների ջատագով Արևմուտը երբեք չի հանգեցնի լուրջ քայլեր ձեռնարկել իր դեմ։

Ու հիմա, երբ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Արեւմուտքը ունի այլընտրանքային էներգակիրների խիստ կարիք, ԱՄՆ-ն ընդունակ ա լուրջ սպառնալ Բաքվի՞ն: Այդ ինչ ա անելու ու հանուն ինչի ա անելու, հանուն հայերի գնալու ա սեփական շահերի դե՞մ։ Մի քիչ ուղեղներդ աշխատացրել, էլի, չնայած եթե ուղեղ ունենայք, սենց ողորմելի տեսք չէիք ունենա։ Հետո էլ կզարմանաք, թե ինչու Իրանը ավելի ակտիվ չի։
 
Այդ ոնց ակտիվ լինի, եթե հայությունը հիմա էլ իր հույսը կապել ա իր ոխերիմ հակառակորդ ԱՄՆ-ի հետ, ու գլոբալ առումով Հայատանում Թեհրանն անգամ գործընկեր չունի ում հետ կկարողանան կտրուկ քայլերի դեպքում համագործակցել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր