Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 սեպ 2022 13:50

«Ռուսաստանը հիմնական զսպող ուժն է, որ այս պահին կանխում է պատերազմը». Արթուր Ղազինյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․ «Կրկնեմ ևս մեկ անգամ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, կամ Հայաստանի տարածքում Իրանի և Թուրքիայի միջև պատերազմը:


Թուրքիան և Իրանը ՀՀ սահմանին տեղակայել են 50.000-ական զորամիավորումներ, մեծ պատերազմի շեմին ենք, Ռուսաստանը հիմնական զսպող ուժն է, որ այս պահին կանխում է պատերազմը:


Հակառուսականության քարոզը, ինչն ակնհայտորեն ուղղորդվում և սնուցվում է իշխանության կողմից, այս իրավիճակում հավասարազոր է պատերազմի ու աղետի քարոզին:


Զսպեք ձեր զգացմունքները, մտածեք մեր պետության ու տասնյակ հազարավոր երիտասարդ կյանքերի մասին...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր