Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 սեպ 2022 12:15

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն այսպես նյարդայնացել

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին՝ «Երկիր մեդիա»-ի եթերում նշեց, որ Ադրբեջանում նյարդայնացած են հնչեցված հայտարարություններից, քանի որ ակնհայտ աջակցություն կա հայերի նկատմամբ. «ԱՄՆ-ն Ադրբեջանին աջակցում է իր շահերը սպասարկելու նպատակով և եթե ռազմական օգնություն է տալիս, ապա տալիս է Իրանի հետ սահմանի պաշտպանության համար՝ Ադրբեջանի և Իրանի ծովային սահմանի, այսինքն, մեծ հաշվով, Ադրբեջանին տրամադրվող օգնությունը մեր դեմ չի ուղղված, այլ ուղղված է Իրանի դեմ:
 
Որևէ պետություն այլ պետության համար լավ բան չի անում, եթե այդտեղ չունի շահ: Սա պետք է գիտակցել, մանավանդ, եթե խոսքը գերտերության մասին է: Մեր տարածաշրջանը գերտերությունների մրցակցության թատերաբեմ է, 90-ականներից սկսած ԱՄՆ-ի ռազմավարությունը եղել է Ռուսաստանին հակակշռելը և հակառակը՝ Ռուսաստանի շահն է ԱՄՆ-ին հակակշռելը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր