Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

21 սեպ 2022 15:26

Ադրբեջանի համար միլիոնավոր դոլարներ են խնայել. Սուսն ու Աղավնոն այնքան լավ վիճակում են հանձնվել ադրբեջանցիներին, որ գրեթե ծախս չկա անելու, որ սկսեն այդ գյուղերն օգտագործել

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ալիևը 2022 թվականի բյուջեից 470 հազար դոլար է հատկացրել՝ որպես «Զաբուխ և Սուս գյուղերի» նախնական վերականգնման գումար։
Պարզ է, որ 470 հազար դոլարը կոպեկ է, եթե գյուղերն իսկապես վերականգնելու խնդիր լիներ։ (Պատկերացնելու համար՝ Երևանի կենտրոնում միջին չափերի 3-հարկանի սեփական տան գին է)։

Ըստ էության Հայաստանում հաստատված ու Ադրբեջանի շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգի ջանքերով Սուսն ու Աղավնոն այնքան լավ վիճակում են հանձնվել ադրբեջանցիներին, որ գրեթե ծախս չկա անելու, որ սկսեն այդ գյուղերն օգտագործել։

Ըստ էության՝ ամեն ինչ արել են, որ առավելագույնս արագ ադրբեջանցիները հաստատվեն հայերից խլած հողի վրա։

Ըստ էության՝ Ադրբեջանի համար միլիոնավոր դոլարներ են խնայել։

Իսկ Բերձորը, Աղավնոն ու Սուսը այդքան խնամքով հանձնելուց հաշված օրեր անց թշնամին առնվազն 7000 հայի փախստական դարձրեց արդեն ՀՀ տարածքում, այդ թվում Ջերմուկ առողջարանային քաղաքի ամբողջ բնակչությանը։
#ապագակա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր