Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

22 սեպ 2022 10:00

ԻՆչո՞ւ են նոր ճանապարհին ռուսները թույլատրում պարբերաբար ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ անցնեն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները երեկ հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որի ժամանակ «անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված՝ հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին», և «հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և ընթացիկ շինաշխատանքների ավարտին զուգընթաց, կվերանան առկա խնդիրները»։


Խոսքն ի՞նչ խնդիրների մասին է: Պարզվում է՝ արցախցիներին մտահոգել է այն, որ նոր ճանապարհին պարբերաբար հայտնվում են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ: Հրամանատարը տեղեկացրել է, որ իրենց խնդրանքով են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող անցակետերից բեռներ տեղափոխում, ու շուտով խնդիրը կվերանա։


Պատգամավորները հետաքրքրվել են նաև ՀԱՊԿ օպերատիվ խմբի աշխատանքներով, որոնք սեպտեմբերի 13-ից հետո գործուղվել էին Հայաստան` մոնիտորինգ անելու, թե ով է նախահարձակ եղել։


Վոլկովն ասել է՝ տեղյակ չէ խմբի աշխատանքներից։ ՀԱՊԿ օպերատիվ խումբը, հիշեցնենք, հաղորդել է․  «Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ում կայացել է ՀԱՊԿ առաքելության առաջնային խմբի աշխատանքների արդյունքներով հանդիպում։ Խմբի ղեկավար Ա․ Սիդորովը տեղեկացրել է Սուրեն Պապիկյանին սահմանի իրավիճակի վերլուծության արդյունքների, եզրակացությունների ու առաջարկների վերաբերյալ։ Կայացել է մտքերի անկեղծ և կառուցողական փոխանակում։ Հետո խումբը մեկնել է Մոսկվա»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր