ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ»          1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ»       ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը, արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ»    

22 սեպ 2022 17:30

Թուրք հաղորդավարը՝ սկանդալի մեջ.«1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների, Էլ չասած որ պիտի ընդունենք սեպտեմբերի 6-ի դեպքերը»

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ։

Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։

Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։

«1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն այն էր, որ 1915-ին հայերի նկատմամբ հալածանքներ իրականացվեցին։ Էլ չասած որ պիտի ընդունենք սեպտեմբերի 6-ի դեպքերը»,- ասել է հաղորդավարը։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ դատապարտել են հաղորդավար Այսևերի հնչեցրած մտքերը՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության թեմային տուրք տալու և այն պաշտպանելու մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր