Հայի նկատմամբ բռնության կիրառած 2 ադրբեջանցու Ուկրաինայում դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման          Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար       Մարդկանց մոտ նվազում է Y քրոմոսոմը,ինչպես են ծննդաբերելու տղամարդկանց, դա կարող է հանգեցնել մարդկության ավարտին    

23 սեպ 2022 11:09

Այս զույգը փորձում է Էրդողանի պահեստային ծրագիրը կյանքի կոչել.Եթե ամեն ինչ այսպես ավարտվի, Հայաստանի համար շատ վատ է լինելու

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ուկրաինական պատերազմում Պուտինի սկզբնական ծրագրի տապալումից հետո հիմա Պուտին-Էրդողան զույգը փորձում է պահեստային ծրագիրը կյանքի կոչել:

Սկզբնական ծրագիրն ամբողջ Ուկրաինայի զավթումն էր Ռուսաստանի կողմից, դա չստացվեց, հիմա կյանքի է կոչվում Էրդողանի ծրագիրը (պահեստայինը), ըստ որի բոլոր այն տարածքները, որոնք այս կես տարվա մեջ Ռուսաստանը կարողացավ գրավել Ուկրաինայից, պիտի դառնան Ռուսաստանի մաս, դե յուրե ոչ ոք չի ընդունի դա, սակայն դե ֆակտո այն իրողություն կդառնա ու տարիների ընթացքում աշխարհը, ինչպես նաև Ուկրաինան, կհաշտվեն այդ իրողության հետ:

Հիմա Ռուսաստանը զորահավաքի միջոցով հսկայական զինվորական անձնակազմ կտեղադրի ռազմաճակատի բաժանարար գծի ողջ երկայնքով, այն կսկսի ամրացնել, որպեսզի ուկրաինական բանակը հասկանա, որ այդ գիծը ճեղքելն անհնարին է ու ստիպված համաձայնվի զինադադարի կնքմանը (կոնֆլիկտի սառեցում):

Եթե իրականանա այս տարբերակը, ապա ուկրիանական պատերազմում պարտվող կողմ են դառնում բոլորը, բացի Էրդողանից, Պուտինը պարտվում է, որովհետև բոլորն էլ գիտեին, թե նա ինչ նապոլեոնական ախորժակներով էր սկսել այդ ամենը, սակայն հիմա նա ստորացված վիճակում է ու նրա դեմքը Էրդողանն է փրկում: Կոլեկտիվ արևմուտքը, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, նույնպես պարտվում են, քանի որ չկարողացան պաշտպանել Ուկրաինային մինչև վերջ, ինչպես որ հայտարարում էին: Դե Ուկրաինան էլ, բնականաբար, պարտվում է, քանի որ կորցնում է հսկայական տարածքներ: Իսկ Թուրքիան հաղթում է, քանի որ Ուկրաինայի նկատմամբ պատրոնությունը իր ձեռքն է վերցնում (իսկ դրան էին ձգտում մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից էլ Արևմուտքը) և արբիտրաժի դերում ինքն է հանդես գալու ուկրաինա-ռուսական և ռուս-արևմտյան հարցերը կառավարելու տեսանկյունից:

Եթե ամեն ինչ այսպես ավարտվի, Հայաստանի համար շատ վատ է լինելու, հետևաբար հուսանք, որ ուկրաինացի հերոսական ժողովուրդը չի գնա այդ ստորացուցիչ պայմաններով զինադադարի ու կշարունակի պայքարել մինչև լիակատար հաղթանակ, միայն այդ դեպքում է, որ և՛ Պուտինը, և՛ Էրդողանը կպարտվեն ու մեկընդմիշտ կհայտնվեն պատմության աղբանոցում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր