Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

23 սեպ 2022 18:50

Թշնամին պետություն է հռչակել ՀՀ տարածքում.Այն արդեն ունի իր ներկայացուցչությունը Թուրքիայում

Թուրքիայի մի շարք պարբերականներ հայտնում են , որ սեպտեմբերի 7-ին Անկարայում բացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա (Սևան)-Զանգեզուրյան թուրքական հանրապետության» առաջին ներկայացուցչությունը։ Ավելին, ինքնահռչակ «հանրապետությունը» ունի նաև նախագահ և փոխնախագահ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեթ Ալի Արսլանը։ «Փոխնախագահը» բացման արարողության ժամանակ իր ելույթում նշել է․ «1918 թ․-ից մինչև մեր օրերը՝ 100 տարվա ընթացքում, օսմանյան տարածքում գերի ընկած հողերը և թրի նման մեր կուրծքը խրված այդ սուրը ահա այսօր, այստեղ հանում ենք՝ պատմության այդ մութ էջին այլևս չվերադառնալու նպատակով»։
Նշենք, որ այդ տխրահռչակ «Արևմտյան Ադրբեջանի Սևան-Զանգեզուրյան  թուրքական հանրապետության»  «հիմնադրման հռչակագիրը» ընդունվել է  2021 թ․-ի մարտի 10-ին «Արևմտյան Ադրբեջան վերադարձի միության» Բարձրագույն խորհրդակցական խորհրդի որոշմամբ։

Ադրբեջանը այս քայլով բացահայտ ակնարկում է, որ նպատակ է հետապնդում գրավելու ոչ միայն ճանաչել տալու ողջ Արցախն իբրև Ադրբեջանի մաս և ուժով պարտադրելու չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլև ծրագրում է բռնազավթել ՀՀ ողջ տարածքը։ Եվ դատելով Ադրբեջանի սանձազերծած պարբերական ագրեսիաներից՝ այս ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է՝ չհանդիպելով ՀՀ դե-ֆակտո իշխանությունների դիմադրությանը և միջազգային հանրության ճնշմանը։

Սա Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ հավակնությունների հերթական անթաքույց բարձրաձայնումն է՝ ուղեկցված արդեն գործնական քայլերով, ինչը հանդիսանում է պետության տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքի կոպտագույն խախտում։ Մինչ այս հնչած բանավոր սպառնալիքների և գործնական քայլերի նպատակներից է նաև  հանրային մակարդակում այս տարածքների գրավման լեգիտիմությունն ապահովելն ու դրանց «ադրբեջանականությունը» հիմնավորելը։ Ավելորդ է նշել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ոչ միայն այս կազմավորման հիմնադրման, այլև դրա ներկայացուցչության բացման բացահայտ հակահայկական քայլերին։
hayaliq.com/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր