Հայի նկատմամբ բռնության կիրառած 2 ադրբեջանցու Ուկրաինայում դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման          Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար       Մարդկանց մոտ նվազում է Y քրոմոսոմը,ինչպես են ծննդաբերելու տղամարդկանց, դա կարող է հանգեցնել մարդկության ավարտին    

23 սեպ 2022 15:52

«Միջազգային հանրությունը» լսեց մի քաղաքական տեքստ այն մասին, թե ինչ հզոր է Ադրբեջանը և ինչքան խոցելի և թույլ է Հայաստանը

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը ՀՀ ղեկավարը օգտագործեց, ոչ թե որպես իր երկրի շահերը, ձգտումներն ու սկզբունքներն, այսպես կոչված, «միջազգային հանրությանը» ներկայացնելու լավ առիթ, այլ Ադրբեջանի տարածաշրջանային գերհզոր պետության վերածվելու փաստի պրեզենտացիայի:

Ողջ ելույթի քաղաքական շեշտադրումներն ու գնահատականները՝ նկրտումներ, ամբիցիաներ և դրանց հասնելու հնարավորություն ունեցող Ադրբեջանի մասին էին:

«Դիվանագիտական նոու հաուն» հասավ ևս մեկ աննախադեպության, երբ մի երկրի ղեկավարը թշնամի երկրի ղեկավարին առաջարկում է ներկայացնել սեփական երկրի տարածքի իր համար ընդունելի քարտեզ:

Քաղաքական խոսքը նախևառաջ տպավորության և ենթադրությունների հանգման առաքելություն ունի:

«Միջազգային հանրությունը» լսեց մի քաղաքական տեքստ այն մասին, թե ինչ հզոր է Ադրբեջանը և ինչքան խոցելի և թույլ է Հայաստանը: Այդ ելույթը նրա մասին էր, որ Հայաստանը, բացի «խաղաղություն» մուրալուց, ուրիշ որևէ այլ քաղաքական մարտավարություն և ձգտում չունի:
Ձգտում չունեցողին և մուրացողին այդ կազմակերպությունն ու «միջազգային հանրություն» կոչվածը երբեք որևէ բան չի առաջարկել:

Հ.Գ. Չկա քաղաքականություն
Չկա դիվանագիտություն
Չկա տեսլական
Կա քաղաքան մուրացիկություն
Կա պետությունը հանձնելու սինդրոմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր