Քրդերը օգնում են Արևմտյան Հայաստանի ավելի 4.5 մլն հայերին.Պետք չէ թիկունքից խփել քրդերին, ինչը կարող է վատ անդրադառնալ մեզ վրա
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-02/1709112142_nairi-hoxikyan.jpg)
Աբրահամ Գասպարյանը երեկ քրդական հավաստի աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ Հայաստանի իշխանությունը առաջին անգամ Թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի։
Աբրահամի մեկնաբանությամբ, սա նշանակում է, որ.
1. ՀՀ իշխանությունը զավթած խունտան ամբողջությամբ ցանկանում է հաճոյանալ Թուրքիայի իշխանությանը՝ Պրահայում հոկտեմբերին սպասվող էրդողան-փաշինյան հնարավոր հանդիպմանն ընդառաջ։
2. Հայաստանի իշխանությունը փորձում է ապահովել Թուրքիայի չեզոք դիրքորոշումը կամ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, երբ ՀԱՊԿ մոնիտորինգային պատվիրակությունն այսօր մեկնի ՀՀ-ից, և պաշտոնական Բաքուն, օգտվելով առիթից, նախաձեռնի լայնածավալ ռազմական գործողություններ։
3. Տնտեսական վատթարացող պայմանների և Հունաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին էրդողանը «հավաքում» է սեփական իշխանության լեգիտիմության լրացուցիչ հիմքեր՝ բոլոր պետությունների հետ գնալով քաղաքական առևտրի՝ Սկանդինավյան երկրներից մինչև հարավային Կովկաս։
Իմ կողմից։ Քրդերն, իհարկե, 100 տարի առաջ միացել են Թուրքիայի նախաձեռնած հայոց ցեղասպանությանը և շատ հայերի կոտորել։ Դա չենք մոռանում, բայց այսօր քրդական գործոնը էականորեն թուլացնում է Թուրքիային, և հայ-քրդական հարաբերությունները բավական լավ հիմքերի վրա են։
Քրդերը օգնում են Արևմտյան Հայաստանի ավելի 4.5 մլն հայերին' ինքնության պահպանման և զարգացման հարցերում' լավ հասկանալով, որ ուժեղ հայերը իրենց համար ևս կարևոր գործոն են։
Քրդերին թիկունքից խփելը հիմա ևս մեկ ուղղությամբ թուլացնում է Հայաստանի տարածաշրջանային դերը։ Չմոռանանք, որ Թուրքիայի քրդերը ունեն Ռուսաստանի և Իրանի ոչ բացահայտ աջակցությունը, և եթե Հայաստանը նման հիմար քայլ է անում քրդերի նկատմամբ, ապա մեզ համար ևս մեկ քաղաքական ու անվտանգային լուրջ ռիսկի դուռ է բացում»։