ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը          Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ       Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»    

26 սեպ 2022 13:25

Տեսանյութ.13 օր է զինվորներից տեղեկություն չկա. մնացել են ձորակի մեջ, դիերը գելերը, աղվեսներն արդեն հոշոտած կլինեն,իսկ դիրքն անցել է ադրբեջանցիներին

Ուղիղ 13 օր է՝ ոչ մի լուր, տեղեկություն չունեմ՝ ոչ իմ երեխայից, ոչ մյուս բոլոր երեխաներից։ 13 օր է՝ ձորակում ունենք վիրավորներ, դիեր, ոչ մի նախաձեռնություն չեն իրականացնում, որ գոնե վիրավոր երեխեքին ժամանակին հանեին, երեխեքը հիմա փրկված կլինեին։ Այս մասին ՊՆ շենքի մոտ լրագրողների մոտ զրույցում ասաց զինծառայողի ծնող Սերժ Ղազարյանը։


«Պատկերացնում եք՝ 13 օր, ձորակի մեջ դիերը գելերը, աղվեսներն արդեն հոշոտած կլինեն, ոնց պետք է տանենք տանք էդ ծնողներին»,- նշեց նա՝ հավելելով, որ դիմում են բոլոր կառույցներին, որևէ մեկը միջոցներ չի ձեռնարկում. «Առողջ երեխա ենք տվել, որ սահման պահի, մեր հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակի մեջ ենք։ Անորոշ վիճակ է, բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին, պատրաստ եմ իմ տղաների կողքին լինեմ»։


Ծնողը հայտնեց, որ դիրքն՝ Վերին Շորժայի հատվածում անցել է ադրբեջանական հսկողության ներքո, ապա, դիմելով ՀՀ ՊՆ-ին, նշեց՝ ինչու նույն օրը նախահարձակ չի եղել, որ նույն դիրքերը վերցնի, այդքան գերիներ ու զոհվածներ չունենանք։


Սերժ Ղազարյանի խոսքով՝ իր երեխան այսօր անհայտ վիճակում է, չգիտի՝ զոհված է, անհայտ կորած է, թե գերեվարված։


«Միթե՞ կարելի է էսպես մատների արանքով նայել զինվորներին։ Այսօր մենք մեր 18 տարեկան քաջարի տղաներին ուղարկում ենք՝ սահման պահելու, իսկ իրենք էսպես մատների արանքով են նայում »,- նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր