Ապրիլի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ       Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի    

30 սեպ 2022 14:41

Տեսանյութ.Միջազգային իրավունքում «պատերազմ» բառը շրջանառությունից դուրս է եկել դեռեւս 1970-ականներից,կա «ագրեսիայի հանցագործություն» տերմինը

Միջազգային իրավունքում «պատերազմ» բառը շրջանառությունից դուրս է եկել դեռեւս 1970-ական թվականներից։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։


Նա պարզաբանեց,  որ միջազգային իրավունքում կա «ագրեսիայի հանցագործություն» տերմինը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ մի երկրի զինված ուժերը հարձակվում են մեկ այլ երկրի ինքնիշխան տարածքի վրա եւ գրավում այն։


«Սա կոչվում է ագրեսիա կամ մարտական գործողություն։  Բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների կողմից պատերազմ բառի կիրառումը պրոֆեսիոնալիզմի հարց է»,-հավելեց Մարքույանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց հետեւել այն մարդկանց վերլուծություններին, որոնք գործից հասկանում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր