Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

01 հոկ 2022 13:10

Տեսանյութ. Մարուքյանն այն անձը չէ, որ նման պատգամ ուղղի Սփյուռքին, նրա պատգամը ոչ ոք լուրջ չի ընդունելու, Սփյուռքի 99 տոկոսը նույնիսկ նրա անունը չի լսել

Ընդամենն ամիսներ առաջ, երբ թավշյա իշխանությունները խաղաղության խոստումները ժողովրդին մատուցում էին երկնային մանանայի անվան տակ, Սփյուռքին պարբերաբար հասկացնում էին, թե մանդատ չունեն իրենց անունից խոսելու, անգամ չէին վարանում արգելել Հայաստանի և Արցախի համար ահռելի ներդրում ունեցող սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան:


Տրամաբանությունը հավանաբար այն էր, որ Սփյուռքը Ցեղասպանության «կնճռոտ» պահանջով խաթարելու էր թշնամիների հետ բարեկամության հեռանկարը:


Արդեն այսօր, երբ նույնիսկ իշխանական առաջին խոսափողը փաստեց խաղաղության մեռելածին գաղափարի մասին, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը որոշեց հատուկ ուղերձ հղել սփյուռքահայությանը:


Այսպիսով, Էդմոն Մարուքյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց, թե ի՞նչ կարող է անել սփյուռքը Հայաստանի Հանրապետության համար դժվարին այս իրավիճակում: Պարզաբանելուց զատ՝ Մարուքյանը նաև առաջարկներ ներկայացրեց՝ կարևորելով Ադրբեջանում գործող արևմտյան կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:


 «Հիմա՝ հայ ազգը ի՞նչ կարող է անել, մենք կհրապարակենք 136 կազմակերպությունների ցանկը, որոնց գլխամասային գրասենյակների մի մասը Ֆրանսիայում են, մի մասը՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, մի մասը՝ Արևմուտքի այլ երկրներում ու քաղաքներում են: Եվ տվյալ երկրների կառավարություններից չի որ կախված է՝ այս ընկերությունները կշարունակեն Ադրբեջանում աշխատել, թե ոչ, այլ, թե որքանով մենք՝ որպես հայ ազգ, կլինենք կազմակերպված՝ ցույց տալու, որ ամոթ է այս ընկերության համար, որ ինքը շարունակում է մի երկրում բիզնես անել, հարստացնել այն երկրի տնտեսությունը, որն այդ գումարները ծախսում է նոր անմեղ մարդկանց սպանելու գործում, հարձակվում է դեմոկրատիայի վրա, հարևան երկրի տարածքն է օկուպացնում…:


Բավարար է՝ ԱՄՆ կամ եվրոպական մի քանի կորպորացիա սկսեն քննարկել այդ երկրից դուրս գալու հարց, որ Իլհամ Ալիևը զգա, որ արևմտյան երկրները սկսում են քննարկել սանկցիաների կիրառման հարց, այս զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից շատ արագ դուրս կգան և կգնան ելման դիրքեր և մի բան էլ այն կողմ»,- նշել էր հատուկ հանձնարարություններով դեսպանը:


Ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը դեմ չէ Էդմոն Մարուքյանի առաջարկներին, ավելին՝ կարծում է, որ յուրաքանչյուր հայ պետք է գործի՝ հայրենիքն անդունդից փրկելու համար, սակայն նշում է՝ կան հարցեր, որոնք չի կարող շրջանցել:


«Նախ՝ պարոն Մարուքյանը ճիշտ անձը չէ, որ նման պատգամ ուղղի Սփյուռքին. նա հավանաբար մոռացել է, որ ՀՀ-ն ունի Սփյուռքի Գլխավոր հանձնակատար, ում պարտականությունն է Սփյուռքի հետ կապ հաստատել: Հայաստանն ունի վարչապետ, երկրի ղեկավար, և նման հրատապ հարցի դեպքում վարչապետը պետք է պատգամ ուղարկի Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ամբողջ հայությանը, որպեսզի մարդիկ իմանան, թե որքան լուրջ է հարցը: Պարոն Մարուքյանի պատգամը ոչ մեկը լուրջ չի ընդունելու, Սփյուռքի 99 տոկոսը նույնիսկ պարոն Մարուքյանի անունը չեն լսել, և անտեսվելու է:


Հաջորդը՝ 31 տարի է, որ ՀՀ-ն անկախացել է, և այդ տարիներին նախկիններն էլ, ներկայի վարչապետն էլ, հարյուր անգամ ասել է, որ մենք պետք է մեր օրենքները փոխենք, որպեսզի մասնագետ սփյուռքահայեր գան Հայաստան և պաշտոններ ստանձնեն, բայց անընդհատ խոսում է այդ մասին ու ոչ մի բան չի արել, որ օրենքը փոխի: Երբ նման ճգնաժամային օրեր են գալիս, անմիջապես հիշում են Սփյուռքը: Բայց Սփյուռքը միշտ այդտեղ է եղել, և ոչ մեկը կարևորություն չի տվել Սփյուռքին՝ բացի օգտագործելու համար որպես կթան կով, իսկ մյուս մասնագիտությունները, մտավոր կարողությունները, ձիրքեր օգտագործելը միշտ անտեսվել է:


Մյուսը՝ այս ճգնաժամային առիթով պետք չէ, որ պատահական մարդիկ պատահական առաջարկներ ներկայացնեն յութուբով. պետք է, որ այդ աշխատանքը կազմակերպված լինի. ընդհանուր կոչ ուղղելով՝ ոչ մեկը ոչ մի բան չի անի»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Հարութ Սասունյանը:


Ամերիկահայ գործիչն այս առիթով հիշեց ամերիկացիների թևավոր խոսքը՝ «եթե բոլորին ես նշանակում պատասխանատու, ոչ մեկը պատասխանատվություն չի վերցնելու իր վրա»:


Ըստ նրա, որպեսզի յուրաքանչյուրն ունենա այդ պատասխանատվության զգացումը, անելիք ունի ՀՀ արտգործնախարարությունը. արտաքին գերատեսչությունը պետք է շտապ ուղերձ հղի բոլոր դեսպաններին՝ սփյուռքում հանդիպումներ կազմակերպելու համար:


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր