«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

06 հոկ 2022 12:30

Տեսանյութ.Անատոլիայի Մոցարտ.Թուրքիայում «Կոմիտասը» լավագույն թատերախաղ է ընտրվել

Համավարակի պատճառով երկու տարի հետաձգված թատերական մրցանակաբաշխությունը այս եթերաշրջանին վերադարձել է… Թատերական քննադատների ասոցիացիայի 29-րդ մրցանակաբաշխության ժամանակ լավագույն բեմադրություն է ընտրվել «Կոմիտաս» բեմադրությունը։ Լավագույն տեքստ է ընտրվել Շահիկա Թեքանդի «Աշընման», Օզգե Արսլանը լավագույն դերասանուհի է ճանաչվել «Բեռնարդա» ֆիլմում իր մենակատարման համար, լավագույն տղամարդ դերասան է ընտրվել Թոլգա Իսքիթը՝ «Ամբոխի աղոթք» ֆիլմում իր խաղով։


TEB թատերական մրցանակները, որոնք շնորհվում են Թատերական քննադատների ասոցիացիայի անդամների կողմից, այս տարի, համաճարակի պատճառով, որոշվել էր ընդգրկել 2020-2022 թթ. տիրույթ: TEB 29-րդ թատերական մրցանակաբաշխության ժամանակ լավագույն բեմադրություն է ընտրվել «Կոմիտաս»  բեմադրությունը։ Բոլոր մրցանակները տրվեցին մենախաղային ներկայացումներին: Ժյուրին, որ կազմված էր Հանդան Սալթայից, Հասիբե Քալքանից, Մեհմեդ Քոնուքից, Թուբա Աքսու Շեներից, Յուսուֆ Դյունդարից և Զերրին Յանըքքայայից, Շահիքա Թեքանդի գրած և Յիղիթ Օզշեների բեմադրած «Աշընման» ընտրել է որպես ֆիլմի համար լավագույն տեքստ:


«Նախագիծ No2»-ի բեմադրած «Bernarda»-ի մեջ իր մենա​​խաղով լավագույն դերասանուհի է ընտրվել Օզգե Արսլանը, «Ֆիզիկական թատրոնի հետազոտության» «Ամբոխի աղոթք» ​​ներկայացման համար Թոլգա Իսքիթն էլ՝ լավագույն դերասան: Մասնագիտական գեղարվեստական ​​կյանքի 60-րդ տարում Սունա Քեսքինը թատրոնին նվիրած և դեռևս շաչունակվող ջանքերի համար արժանացել է պատվավոր մրցանակի, որը ժյուրին բնութագրել է որպես «ստեղծագործություն, որ ուշադրություն է հրավիրում իր ստեղծած տարբեր գեղագիտությամբ՝ տեղի, արտահայտվելու ձևի և հանդիսատեսի հետ հաստատված հարաբերությունների առումով». հատուկ մրցանակ է շնորհվել Մելեք Ջեյլանի մասնակցությամբ «Տասներկուերորդ տուն»-ին։ Վերջերս կյանքից հեռացած TEB-ի նախագահ, քննադատ և ռեժիսոր Ռագըփ Էրթուղրուլի անվամբ հատուկ մրցանակը տրվել է «Կեցցե մեր թատրոնը» նախաձեռնությանը։


TEB-ի մրցանակները, հիմնավորված որոշումներով, հայտարարվել են հետեւյալ կերպ. Լավագույն բեմադրություն՝ Կոմիտաս / Ճամփորդող թատրոն:


«Կոմիտաս» պիեսը, որ արժանացել է տարվա ստեղծագործական մրցանակին, պատմում է մի երաժշտի մասին, ով իր ուղու մեծ մասն անցել է այս երկրում, և ով այժմ հայտնի է որպես աշխարհահռչակ էթնոերաժշտագետ, իր դժվար կյանքի ամեն քայլափոխին իրեն միայնակ է զգացել, և համարվում է Անատոլիայի Մոցարտ։ Հասկանալով, որ պիեսներ բեմադրելը խենթության չափ անկայուն աշխատանք է, համարձակվելով քողազերծել այն հարցը, որ դեռևս տաբու է համարվում, տեղը, որտեղ բեմադրվում է ներկայացումը, նույնպես մղում է հանդիսատեսին շարունակաբար հիշել այն: Ֆեհմի ՔԱՐԱԱՐՍԼԱՆ-ի և քառասուն հոգանոց երգչախմբի ներդաշնակ կատարումը հետաքրքրաշարժ ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա, ուստի այն իր թեմայով, վայրով, մթնոլորտով, երաժշտությամբ և երկլեզու կառուցվածքով գնահատվեց որպես անցած երկու սեզոնների լավագույն ներկայացում:





Թարգմանեց Տիգրան Չանդոյանը


Akunq.net/am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր