Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          Մարդկանց մոտ նվազում է Y քրոմոսոմը,ինչպես են ծննդաբերելու տղամարդկանց, դա կարող է հանգեցնել մարդկության ավարտին       Միամիտ չլինենք.սրանք են զենք մատակարարում Հայաստան,ահաբեկչությունը ֆինանսավորում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը.ադրբեջանցի պատգամավոր    

06 հոկ 2022 13:51

ՔՊ-ում մտմտում են Փաշինյանին փոխարինելու շուրջ, որպեսզի նախ հնարավոր լինի հանրության աչքում պահպանել սեփական դեմքը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեջ գնալով ավելի ու ավելի է արմատավորվում մասնակի իշխանափոխություն իրականացնելու մտադրությունը։ Մեր տեղեկություններով՝ 2 տասնյակից ավելի պատգամավորներ հակված են այն մտքին, որ հարկավոր է իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին և այլ կուսակցականի ընտրել վարչապետի պաշտոնում, որպեսզի նախ հնարավոր լինի հանրության աչքում պահպանել սեփական դեմքը, ապա և չնչին հնարավորություններ ստանալ իշխանությունը պահպանելու առումով։

«Քաղաքացիական պայմանագիր»-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին տարբեր մակարդակներում ՔՊ «ապստամբները» քննարկում են իրար հետ, թե ում կկարողանան առաջադրել վարչապետի պաշտոնում, ընդ որում զարմանալիորեն Նիկոլ Փաշինյանի դիրքերը այս հարցում ևս թուլացել են։


Նրա բազմաթիվ մերձավոր զինակիցներ համարվող անձինք առանձնապես դեմ չեն զբաղեցնել իրենց իշխանության բերած Նիկոլ Փաշինյանի տեղը և պատրաստ են, նույնիսկ հանուն վարչապետի պաշտոնի, Փաշինյանին կալանավորել և պատասխանատվության ենթարկել։ Իհարկե, իզմեր չունեցող և սկզբունքներից զուրկ քաղաքական ուժի ներկայացուցիչների համար բացարձակապես որևէ բարդություն չի ներկայացնում սեփական կուսակցապետին դավաճանելը, այլ հարց է, թե ով կկարողանա իր շուրջը համախմբել «Քաղաքացիական պայմանագիր»-ի մնացած փշուրները և իրականացնել մասնակի իշխանափոխության օպերացիան։


ՔՊ-ում իրենք էլ հասկանում են, որ մասնակի իշխանափոխությունը իրենց անվտանգ պաշտոնավարումը չի երաշխավորում։ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը փլուզվելու է և չի բացառվում, որ մի մասն անցնի պարզապես ընդդիմության կողմը, մյուս մասն էլ անձնատուր լինի սեփական երաշխիքների համար։


«Քաղաքացիական պայմանագիր»-ի պատգամավորներն ու պաշտոնյաները հստակ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտության դեպքում փուռը կտա իրենցից յուրաքանչյուրին, և այժմ իրենք դեմ չեն փաթեթով իրականացնել նույնը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր