Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել          Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

06 հոկ 2022 16:34

ՌԴ ԱԳՆ-ն արեւմտյան մոտեցումները Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին այնքան էլ հավասարակշռված չի համարում

Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր իրավիճակի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին՝ Բրյուսելի միջնորդությամբ։

«Ռուսաստանը հասկանում է, որ աշխարհաքաղաքականությունը խաղի, խուսավարելու որոշակի տարրեր է պարունակում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են ընկալելի արդյունքների։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին արեւմտյան մոտեցումներին, ապա, ըստ իս, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն։ Իսկ որոշ արեւմտյան միջնորդների առհասարակ հնարավոր չէ խաղաղության միջնորդ անվանել»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր