Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

08 հոկ 2022 19:30

Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է.հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետական վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի Արևմուտք

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները, ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»։

Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։

Բան այն է սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետական վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր