Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

08 հոկ 2022 16:55

ՌԴ-ում հայերը, ովքեր տարիքի եւ առողջական վիճակի առումով պիտանի են զինվորական ծառայության, կանգնած են ծանր երկընտրանքի առաջ

Զորահավաքային տարիքի հազարավոր հայեր կան, որոնք մշտական բնակվում են Ռուսաստանում, ունեն երկու երկրների՝ ՌԴ եւ ՀՀ քաղաքացիություն։

Նրանցից ովքեր տարիքի եւ առողջական վիճակի առումով պիտանի են զինվորական ծառայության, կանգնած են ծանր երկընտրանքի առաջ՝ մնալ Ռուսաստանում, ուր կարող են զինկոմիսարիատից ծանուցագիր ստանալ Ուկրաինայում շարունակվող պատերազմի մասնակցելու համար, կամ՝ վերադառնալ Հայաստան, ուր կարող են կանչվել եռամսյա վարժական հավաքների, ուղարկվել առաջնագիծ, որը հավուր պատշաճի ամրացված չէ։

Ռուսաստանաբնակ այդ հայերից յուրաքանչյուրը ըստ իր ունեցած տեղեկատվության՝ իրավիճակի վերլուծության է անում, որոշում իր անելիքը։ Նրանց կողմից սխալ քայլ անելը կամ ՝ անգործությունը կարող է ճակատագրական լինել
Ոսկան Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր