Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»          Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

08 հոկ 2022 14:52

Տեսանյութ․44-օրյայի հետևանքովՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու․ միջազգային ճնշումն է մնացել

Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Այս մասին factor.am-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։


«Դուք տեղյակ եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»- ասաց Աղաջանյանը։


Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումը արցախցիների բոլոր իրավունքների տեսանկյունից որևէ կերպ չի փոխվել։ Ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը, որով պայմանավորված համապատասխան հետևություններ պետք է արվեն։ Ըստ Աղաջանյանի, պետք է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն որդեգրենք։ Ըստ այդմ, նաև պետք է արձանագրել, որ անվտանգության և մնացած բոլոր հնարավոր իրավունքների ապահովման իրացման համար, առկա է միայն միջազգային հանրության դիրքորոշումների, ճնշումների ռեսուրսը, այլ որևէ ռեսուրս՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, ՀՀ-ն ցավալիորեն չունի։


«Մեր դիրքորոշումները պետք է առավալագույնը ներդաշնակեցվեն միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որոնք առնչվում են արցախցիներին և Արցախի շուրջ ընթացող իրադարձություններին»- ասաց Էդուարդ Աղաջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր