Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 հոկ 2022 16:33

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ուրբաթ օրը արտակարգ դրություն է հայտարարել՝ քաղաք ժամանող անօրինական միգրանտների մեծ հոսքի պատճառով։

«Մենք գտնվում ենք ճգնաժամային վիճակում: Այս տարվա ապրիլից ավելի քան 17 հազար ապաստան հայցողներ, որոնց մեծ մասը Հարավային Ամերիկայից, ավտոբուսներով բերվել են Նյու Յորք մեր հարավային սահմաններից: Այսօր ես արտակարգ դրություն եմ հայտարարում Նյու Յորքում և հրապարակում եմ համապատասխան կանոնակարգ»,- ասել է նա բնակիչներին ուղղված կոչի ժամանակ և նշել, որ նման միջոցառում անհրաժեշտ է բոլոր գերատեսչությունների ավելի լավ համակարգման համար:

Ըստ Ադամսի՝ քաղաքում անօթևանների համար կացարանների համակարգը այժմ 100%-ով բեռնված է, ավելի քան 60,000 մարդ անընդհատ գիշերելու համար կացարան է փնտրում, նրանցից գրեթե 20,000-ը երեխաներ են։ Միևնույն ժամանակ, ապօրինի միգրանտներով օրական 5-6 ավտոբուսներ հարավային նահանգներից քաղաք են հասնում առանց որևէ համաձայնեցման կամ ծանուցման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր