Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Գնել Սանոսյան, չգիտեմ ինչ ճանապարհով ես հայտնվել այդ աթոռին, բայց ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»       Ողբերգական դեպք Երևանի բժշկական կենտրոններից մեկում. 47-ամյա ծննդկան է մահացել    

10 հոկ 2022 12:51

Ռուսաստանի համար գլխավորը չուշանալն է.եթե իրականացվի Ադրբեջանի հարձակում, ապա Կովկասում մեծ աշխարհաքաղաքական պատերազմի սկիզբ կլինի

Regnum.ru–ն գրում է, որ Եվրախորհուրդը հայտարարել է Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ–ի քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին: Այն կսկսի աշխատել այս ամիս, իսկ մանդատի ժամկետը սահմանափակվում է երկու ամսով։ Միաժամանակ հատուկ ընդգծվել է, որ «Հայաստանը համաձայնվել է աջակցել քաղաքացիական առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել նրա հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն»։


Սա նշանակում է հետևյալը: Թեև Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ է հնարավոր եղել դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումները՝ նման որոշումը կայացվել է առանց Մոսկվայի մասնակցության։ Պատահական չէ, որ Մոսկվայի անորոշ հայտարարությունների ֆոնին ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ողջունել է Եվրոպական խորհրդի այդ արարքն այն անվանելով «համապարփակ խաղաղության գործընթացում» նոր ազդակ։ Նման արձագանքը կարելի է հասկանալ, քանի որ տարածաշրջանում հայտնվում են նոր դերակատարներ, որոնք հնարավորություն են ստանում ամրագրել իրենց ներկայությունը և անմիջականորեն մասնակցել  հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Սա հենց այն քաղաքական դիվիդենտն է, որը Արևմուտքին հնարավորություն է տալիս հաջողված հանգամանքներում «բռնվել տարածաշրջանից»:


Այս առումով Երևանի ու Բաքվի դիրքորոշումները ինտրիգային են թվում։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը 1991 թվականի սահմաններում, ինչը ենթադրում է նրա համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Բաքվի վերահսկողությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու Հայաստանի համառ փորձերն ավարտվում են ԵՄ առաքելության հայտնվելու մասին միջանկյալ որոշմամբ, որը ցույց է տալիս հայկական անկլավի ճակատագիրը և նրա կարգավիճակը միջազգային երաշխիքների ձևաչափով որոշելու մտադրությունը, և իհարկե Եվրամիության երաշխիքներով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաքելության գործունեությանը նրա համաձայնությունը վկայում է նաև նրա այն պատրաստակամության մասին, որ ԵՄ հսկողության տակ որոշվի անկլավի կարգավիճակը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի անվերապահ վերադարձը իր կազմ։ Հակառակ դեպքում Բաքու-Երևան երկխոսությունը կբացառվեր։ Ավելին, ձևավորվող գործընթացի տրամաբանությունը տարածաշրջանային իրավիճակի օրակարգ կմտցնի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության կամ նրանցից բացի եվրոպական խաղաղապահ կորպուսի հայտնվելու հարցը։


Եթե ​​Բաքուն իսկապես երկխոսության գնա Ստեփանակերտի հետ, ինչպես ասում է Հայաստանի վարչապետը, ապա հավանական է, որ Ադրբեջանը Մոսկվայի հետ քննարկումների ժամանակ ձգտի ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Պատահական չէ, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով սահմանային հանձնաժողովի հերթական նիստը։ Այստեղից էլ հիմնարար բնույթի եզրակացություն. վերջին բախումները ադրբեջանա-հայկական սահմանին սցենարային բնույթ են կրել, իսկ հիմա նման դեպքերի կրկնության վտանգը հասցված է նվազագույնի։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Մոսկվան ասում է, որ շարունակում է «տարածաշրջանում մատը զարկերակի վրա պահել», թեև Բրյուսելը նրա աչքի առաջ «սեփականաշնորհում է» ռուսական բոլոր խաղաղության լուծումները։ Բրյուսելը նույնիսկ իր վրա է վերցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային խնդիրների լուծումը, թեև ԽՍՀՄ–ի հիմնական քարտեզները Մոսկվայի տրամադրության տակ են։ Սակայն երևանյան որոշ փորձագետներ դրան պատասխանում են, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի 1919-1920 թվականների քարտեզներով, և անգամ հնարավոր է Վերսալի խաղաղության համաժողովում Բաքուն ու Երևանը ներկայացված տարբերակով։


Հայ փորձագետները պնդում են, որ «Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային սահմաններից իրեն ճանաչելով որպես Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) իրավահաջորդ և ընդունել է համապատասխան սահմանադրական ակտ։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կորոշվի առանց Ռուսաստանի մասնակցության, ինչը որոշակի պայմաններում կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին և Թուրքիային։ Պատահական չէ, որ Թեհրանն էը նյարդայնացել այս իրավիճակից։ Այսպես կոչված Հայաստանի կողմից Պրահայի փոխզիջումներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի և Իրանի սահմանը գրավելու համար եթե իրականացվի Ադրբեջանի հարձակում, ապա Կովկասում մեծ աշխարհաքաղաքական պատերազմի սկիզբ կլինի։ Ցանկացած քայլ, որը կասկածի տակ է դնում Իրանի անվտանգությունը, կհանգեցնի մեր միջամտությանը»։ Ճիշտ է, դժվար է ասել, թե ինչո՞ւ է Իրանում այնպիսի տպավորություն, որ Բաքուն պատրաստվում է զավթել Հայաստանի տարածքի մի մասը։ Չնայած կա մի գործոն, որը անհանգստացնում է իրանցիներին, և դա Զանգեզուրի միջանցքի բացման հնարավորությունն է։ Հիշեցնենք, որ կապի, բայց ոչ նման միջանցքի բացումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով։


Թեհրանը մտավախություն ունի, որ կարող է կտրվել Հայաստանից, և այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի դերը կմեծանա ոչ միայն Անդրկովկասում։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները շատերի համար անսպասելի ընթացք են ստանում, ակնհայտ է դարձել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետաքրքրության աճը: Միևնույն ժամանակ, ավելի հստակ տեսանելի են դարձել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության ուրվագծերը:Փորձագետներից մեկի խոսքերով, «նրա ոտքերի առաջ սկսել են նետել կոտրված ապակիներ, որոնց վրայով քայլելը վտանգավոր է»: Ավելին, մերձավորարևելյան անկայունության հնարավոր տեղափոխումը կովկասյան տարածաշրջան խիստ հավանական է դառնում։ Ուստի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների դինամիկան Մոսկվայի օրակարգ է մտցնում այնտեղ ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Եվ հիմա Ռուսաստանի համար գլխավորը չուշանալն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր