Զինվորի գտնվելու վայրը գիտեն, բայց ոչինչ չեն անում, ասում են՝ տարածքը ադրբեջանցիների վերահսկողության ներքո է․ թողեք գյուղացիների հետ կգնամ, կհանեմ իմ տղային
![](https://www.tert.am/news_images/1283/3848983_1/screenshot_2022_10_10_130059.thumb.jpg)
«Ոնց եղավ, որ երկու ամսվա ծառայող զինվորը ճանապարհը գտավ դուրս եկավ, իսկ մեր զինվորականները, որ քաջ ծանոթ են տեղանքին, չեն կարողանում մտնել, սա ոնց հասկանանք, եթե ինձ թույլ տան, ես կմտնեմ»,- ասաց նա։
Հարազատները ասացին, որ բոլորն էլ գիտեն Վահե Թորոսյանի գտնվելու կոորդինատները, սակայն որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ տարածքը գտնվում է ադրբեջանական վերահոսկողության տակ։
Զինվորի հայրը ասաց, որ մեղադրում է բոլորին՝ իշխանությունից սկսած։
«Ես մեղադրում եմ բոլորին, իմ տղային գտեք, բերեք, տվեք ինձ, չեք կարողանում, ես իմ գյուղացիների հետ կգնամ, կհանեմ իմ տղային»,- ասաց անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի հայրը, ումից հարազատները սեպտեմբերի 13-ից լուր չունեն։