ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

10 հոկ 2022 13:51

Տեսանյութ.Կիևի հրթիռակոծության ֆոնին հարյուր հազարավոր մարդիկ իջել են մետրո, պատսպարվելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Կիևի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման հետևանքները։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Telegram-ում։


Նրա խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը ռուսները փորձում են ոչնչացնել ուկրաինացիներին ու ջնջել երկիրը երկրի երեսից։


«Նրանք փորձում են ոչնչացնել մեր մարդկանց, որոնք Զապորոժիեում տանը քնած են, սպանել մարդկանց, որոնք աշխատանքի են գնում Դնեպրում և Կիևում»,- գրել է Զելենսկին։


Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում շարունակվում է օդային տագնապը, կան հրթիռային հարվածներ, զոհեր և վիրավորներ։ Նա հորդորել է չլքել ապաստարանները:


Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ Կիևի հրթիռակոծության  ֆոնին հարյուր հազարավոր մարդիկ իջել են մետրո, որպեսզի գտնվեն ապահով վայրում:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում պայթյուններ են որոտացել։


«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին... Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:


«Մայրաքաղաքի Պեչերսկի թաղամասի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունի մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua թերթը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր