Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից          Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է       Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են    

12 հոկ 2022 16:31

Լիովին վստահ եմ, որ Սուրովիկինի գլխավորությամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը հաջողությամբ կավարտվի, անհրաժեշտության դեպքում հզոր հակահարված կտանք ՆԱՏՕ-ի զորքերին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինին ծննդյան օրվա առթիվ և ասել, որ Սուրովիկինի գլխավորությամբ հատուկ գործողությունը հաջողությամբ կավարտվի։ Այս մասին նա գրել է Telegram-ում։

«Այս ընթացքում ես երբեք չեմ կասկածել նրա վճռականության, պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության վրա: Ես լիովին վստահ եմ, որ նրա գլխավորությամբ հատուկ գործողությունը հաջողությամբ կավարտվի, և անհրաժեշտության դեպքում մենք հզոր հակահարված կտանք ՆԱՏՕ-ի զորքերին, ինչի առնչությամբ ես չունեմ կասկած»,- ասել է Կադիրովը։

Նա կոչ է արել կոշտ ու համարձակ հարվածով պատասխանել Ռուսաստանի սահմանի վրայով թռչող յուրաքանչյուր գնդակին՝ Ռուսաստանի հետ կատակելու ցանկությունը ընդմիշտ վերացնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր