Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

13 հոկ 2022 18:07

Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների ցանկացած փոփոխության

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանում հանդիպել է Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին՝ հայտարարելով, որ Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, նա անդրադարձել է Իրանի սկզբունքային քաղաքականությանը, այն է՝ հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը:

Իրանական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել վեճերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Ամիրաբդոլլահիանն ասել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր