Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

15 հոկ 2022 10:30

Հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պրահյան պայմանավորվածություններից հետո Հայաստան շտապած Արցախի պատվիրակությունը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախօրեին նրանց ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է ընդունել, երեկ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երեկոյան հանդիպել էին նաեւ ՀՀ նախագահի հետ: Առաջին երկուսի հետ հանդիպումների ժամանակ, ինչպեսեւ սպասվում էր, հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ, թե խաղաղության պայմանագիր ստորագրելը չի նշանակում Արցախը հանձնել Ադրբեջանին, թե իբր Հայաստանն ամեն ինչ անելու է, որ կայանան Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ, իսկ միջազգային հանրության ուշադրությունն էլ սեւեռելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրի վրա:


Մեզ պատմեցին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր հայրենակիցներին խորհուրդ է տվել, որ, անկախ ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից, իրենք թող կարմիր թելի պես կրկնեն այն միտքը, որ համաձայն չեն, ու ոչ մեկը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, չեն կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Փոխադարձ համաձայնության են եկել, որ փակ հանդիպման մանրամասների մասին արտահոսք չկազմակերպեն, քանի որ դա է պահանջում Արցախի շահը: Այսօր Արցախի պատվիրակությանը կընդունեն նաեւ Աստանայից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր