ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

17 հոկ 2022 11:52

Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքը նվազել է 30 անգամ. Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիա

Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի արժեքն այս տարվա սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 30 անգամ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

«Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան ավիատոմսերի ամենամատչելի առաջարկը մեկ անձի համար մեկ ուղղությամբ գնահատվել է 380 000 ռուբլի։ Հոկտեմբերի 26-ի այս ուղղությամբ տոմսերի արժեքը մեկ անձի համար մեկ ուղղությամբ սկսում է  13 000 ռուբլուց, իսկ Սոչիով տրանզիտի դեպքում սկսում է 12 000 ռուբլուց: Ուղեբեռով տոմսերի սակագները սկսվում են 15 000 ռուբլուց: Այսինքն՝ թռիչքը 30 անգամ էժանացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էժանացել են նաև Տաշքենդի, Թբիլիսիի և Դուբայի տոմսերը։ Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի տվյալներով, Ռուսաստանից արտերկիր թռիչքների արժեքը սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 4-10 անգամ՝ կախված ուղղությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր