Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի          Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին       Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով    

17 հոկ 2022 14:41

Տեսանյութ․Փաշինյանի և նրա կողմնակիցների, որոշ դեպքերում, թշնամական վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ, խնդիրներ է առաջացնում ՀՀ-ին վստահելու առումով

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը․ «Պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը, որը կասկածի տակ չարժի դնել, կայանում է նրանում, որ երկու հարևան երկրների միջև խաղաղության պայմանագիրը ցանկալի է, հատկապես 2020թ-ի արյունալի պատերազմից հետո, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրման փաստն ինքը չի վերացնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, կարգավիճակի և այնտեղ ապրող հայկական բնակչության ազատության և իրավունքի պաշտպանության խնդիրը»։


Խոսելով բանակցային գործընթացի, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, Զատուլինը նշել է․ «Ադրբեջանի ղեկավարությունը վերջին ժամանակները չափազանց ակնհայտ, հրապարակայնորեն, համառորեն ասում է այն մասին, որ ընդհանրապես չկա ԼՂ խնդիր, ասում են, որ ԼՂ էլ չկա, այլ կա ինչ-որ տնտեսական շրջան, համապատասխանաբար չկա ո՛չ ինքնավարություն, ո՛չ ինչ-որ կարգավիճակի անհրաժեշտություն։ Այն, ինչ նրանք խոստանում էին երեսուն տարիների ընթացքում՝ մինչև 2020թ-ի պատերազմը, տեղի ունեցած բանակցային գործընթացի ժամանակ, ամենալայն ինքնավարություն, և այլն․․․ այսօր ոչ մի հետք չկա այդ խոսակցությունից, կարծես թե նույն այդ մարդիկ չէին տանում այդ բանացությունները ողջ այդ ժամանակի ընթացքում։ Նրանք շտապում են օգտվել այսօրվա Հայաստանի ներքին և արտաքին բարդ վիճակից»։


Զատուլինը չի բացառել, որ վերջին սրացումները փոխկապակցված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ․ «Չնայած յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, բայց ես վստահ եմ, որ վերջին սրացումները փոխկապակցված են նրա հետ, որ Ադրբեջանի և նրա ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանն այս պահին չափազանց զբաղված է Ուկրաինայում իր գործերով, նույն այդ տպավորությունը ստեղծվում է նաև Արևմուտքի երկրների մոտ, որոնք ակտիվացել են Կովկասի ուղղությամբ, ցանկանում են որքան հնարավոր է արագ դուրս մղել Ռուսաստանին միջնորդական առաքելությունից»:


«Փաշինյանի, նրա կողմնակիցների, և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»,- ասել է Զատուլինը՝ խոսելով ՀՀ ներկա իշխանության՝ ՌԴ հանդեպ վերաբերմունքից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր