Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի          Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին       Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով    

17 հոկ 2022 15:25

Վրաստանը զգույշ է.ՌԴ քաղաքացիների հայտնվելը Վրաստանում սադրանք է, վիզային ռեժիմ կմտցվի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Քիշնեւում ճեպազրույցի շրջանակում չի բացառել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու եւ ռուսաստանցիների համար վիզաներ մտցնելու հարցը։

Զուրաբիշվիլին Վրաստան եկած ռուսաստանցիների մեծ հոսքն անվանել է «սադրանք»։

«ՌԴ քաղաքացիների հայտնվելը Վրաստանում սադրանք է, չեմ կարող ասել, թե դա վտանգ է, բայց սա հաստատ մարտահրավեր է։ Գուցե, պետք է խոսել նաեւ վիզաների մասին ՌԴ քաղաքացիների համար, քանի որ հիմա ամեն բան բավական լիբերալ է, այդ որոշումը պետք է  ընդունի Վրաստանի կառավարությունը հանրության հետ միասին»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները վերահսկում են իրավիճակը, որպեսզի ոչ մի վտանգ չառաջանա տեղի բնակչության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր