Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի          Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին       Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով    

17 հոկ 2022 15:44

Պատասխանը չուշացավ,Երևանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հետ կապված պատճառաբանություններից․ Ադրբեջանի ԱԳՆ

Երևանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հետ կապված պատճառաբանություններից։

Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։

«Հայաստանը պետք է դադարեցնի խուսափել 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իր պարտավորություններից»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Անիրատեսական տարբերակ առաջարկելը` միաժամանակ անտեսելով 20 ամսվա քննարկումները, լավագույն քաղաքականությունը չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Նիկոլ Փաշինյանը առավոտյան թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառության մեջ է։

«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել էր Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր