Իրենք դարանակալել, սպասում էին ինձ, հնարվոր է սպանելու մտադրություն ունեին․ Էդգար Ղազարյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին

«Դեպքը տեղի է ունեցել մեր շենքի բակում, իրենք դարանակալել, սպասում էին ինձ, վարսավիրանոցից վերադառնում էի տուն, շենքի մոտ ինձ վրա հարձակվեցին երկու հոգի ու առանց խոսելու, հայհոյանքներով, տարբեր տեղերից հարվածեցին ինձ, չհասցրեցի դիմադրություն ցույց տալ, հարվածները հասցնում էին հիմնականում գլխիս շրջանում։ Կարծում եմ, հնարվոր է սպանելու մտադրություն ունեին, որովետև երբ անշարժացա, այդ ժամանակ միայն գնացին։ Ինչից հետո անծանոթ մեկը, ով մոտեցավ ու ճանաչեց ինձ, մեքենայով բերեց հիվանդանոց»,- ասաց Ղազարյանը։
Քաղաքական գործիչը վստահ է, որ տեղի ունեցածը կապված է իր քաղաքական գործունեության հետ։
«Ինքս անձնական, կենցաղային խնդիրներ չունեմ որևէ մեկի հետ, ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ է պայմանավորված։ Վերջին շրջանում հիմնականում կեղծ օգտահաշիվներից ես ստացել եմ սպառնալիքներ, վստահ եմ, որ իշխանությունների պատվերն է և ֆիզիկապես ոչնչացնելու մտադրություն ունեին։ Ծեծողները երիտասարդներ էին մինչև 30 տարեկան, մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում, որ Փաշինյանը լիներ, կարծում եմ, որ ինքը պատվիրել է»,- ասաց նա։
Հարցին՝ շարունակելո՞ւ է իր ակտիվ ընդդիմադիր գործունեությունը, Ղազարյանը պատասխանեց, որ այժմ ավելի ակտիվ է է իրականացնելու իր գործունեությունը։