Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

18 հոկ 2022 15:11

Պայթուցիկը կարող էին ծովով հասցնել Ղրիմի կամուրջ, մանրամասները ճշտվում են. Պեսկով

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար պայթուցիկը կարող էին ծովով հասցնել Օդեսայի շրջանից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ըստ էության` տեղեկություններ կան, որ պայթուցիկը կարող էր Օդեսայից ծովով բերվել, բայց մնացած բոլոր մանրամասները, բնականաբար, մեր հատուկ ծառայությունները հիմա պարզում են, ուստի առայժմ անհնար է որևէ լրացուցիչ հայտարարություն անել»,-ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք նոր պայմաններ հայտնվել հացահատիկային գործարքը երկարացնելու համար, քանի որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար պայթուցիկը կարող էր բերվել հացահատիկի հետ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր