Թուրքիան մտահոգված է, որ ԱՄՆ-ից բացի, այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ, Հունաստանին մատակարարելով 4 մլրդ եվրոյի սպառազինություն

Թուրքական կողմն այս գործարքը դիտարկում է որպես առկա լարվածությունն էլ ավելի սրող քայլ:
Հունաստանը 2020 թվականին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ճգնաժամից հետո շարունակում է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու համար քայլեր ձեռնարկել:
Այս քաղաքականության շրջանակներում Հունաստանը մասնավորապես մեծ քանակությամբ ռազմական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: Թուրքական կողմը մտահոգված է, որ այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ:
Նախատեսվում է, որ այս գործարքը կիրականացվի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ՝ հոկտեմբերի 27-ին Աթենք կատարելիք այցի ընթացքում:
Սպառազինության ծրագիրը ներառում է.
– 205 նոր «Lynx KF-41» տեսակի զրահապատ մարտական մեքենաների գնում։ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել Հունաստանի հյուսիսում կառուցվելիք գործարանում։
– «Leopard 1» տիպի 190 տանկի արդիականացում։
– 183 «Leopard 2» տիպի տանկի արդիականացում։
– 4 «MEKO» տեսակի ֆրեգատների արդիականացում.
Ըստ հաշվարկների՝ ընդհանուր առմամբ 337 «Լեոպարդ» տանկի արդիականացումը կարժենա 2 միլիարդ եվրո, 205 զրահամեքենայի գնումը՝ 1.4 միլիարդ եվրո, իսկ 4 ֆրեգատի արդիականացումը՝ 600 միլիոն եվրո։