Տեսանյութ.Մեկնարկել է Սամվել Կարապետյանի աջակիցների հավաք երթը          Իլոն Մասկը X-ի օգտատերերի շրջանում՝ հարցում է անցկացնում ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ       Նիկոլ Փաշինյանի՝ «կտանեմ բոլորիդ՝ ԱԱԾ պադվալները կլցնեմ» հայտարարությունն արդյոք ներգործություն չէ՞․ Դանիելյանը՝ Վարդապետյանին    

18 հոկ 2022 16:55

Չավուշօղլուն բան ունի ասելու, թող իր անունից ասի, Ադրբեջանն այդպիսի բան չի ասում, թե ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ՝ Լաչինի միջանցքը

Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ՝ Լաչինի միջանցքը, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


«Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի, որ իր անունից ասի։ Ադրբեջանն այդպիսի բան չի ասում», - ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը։


Միրզոյանն ասաց, որ որևէ կողմ իրավացիորեն չի էլ կարող այդպիսի բան պնդել, որովհետև կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, իսկ հետագայում՝ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ։


Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսությանը՝ նախարարն ասաց, որ շահագրգռված են երկխոսության հաջող ավարտով։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր