Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

19 հոկ 2022 10:50

Ուկրաինայից բացի, մեկ այլ թեժ կետ կարող է լինել Իրանը․Ինչ-որ առումով 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է

Ուկրաինայում շուրջ ութ ամիս շարունակվող հակամարտության միջուկային էսկալացիան կարող է միայն գլոբալ ճակատամարտի սկիզբ լինել։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի համալսարանի բիզնեսի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, որը կանխատեսել էր 2008 թվականի ճգնաժամը։


Նրա խոսքով՝ աշխարհը կարող է նաեւ Իրանում միջուկային հակամարտության վկա դառնալ, եւ ինչն առավել շատ է անհանգստացնում ԱՄՆ-ին՝ Չինաստանի պատերազմն է Թայվանի համար, ասել է նա: Նա պնդում է, որ արդեն սառը պատերազմ է ընթանում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, որը կարող է վերածվել «թեժ պատերազմի», քանի որ նախագահ Սի Ծինփինը ձգտում է միավորել Չինաստանն ու Թայվանը։ «Ինչ-որ իմաստով, երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է»,- ասել է Ռուբինին: «Դա սկսվել է Ուկրաինայում, քանի որ այս հակամարտությունն ավելի լայն հետեւանքներ ունի, որոնք դուրս են գալիս Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմաններից: Սա այլ բանի սկիզբն է»։


Yahoo Finance-ի հետ զրույցում Ռուբինին ընդգծել է աշխարհաքաղաքական սպառնալիքները եւ այն, ինչ նա անվանում է նոր սառը պատերազմ, որը բռնկվում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ «ռեվիզիոնիստական» տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Պակիստանի միջեւ:


«Նրանք, ըստ էության, մարտահրավեր են նետում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Արեւմուտքի կողմից ստեղծված տնտեսական, սոցիալական եւ աշխարհաքաղաքական կարգին»,- ասել է Ռուբինին՝ բացատրելով, որ այս ճգնաժամը կարող է ծուղակը գցել ԱՄՆ-ին:


Ռուբինիի խոսքով՝ Ուկրաինայից բացի, մեկ այլ թեժ կետ կարող է լինել Իրանը։ «ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում, եւ Իսրայելն ասում է, որ եթե Իրանը միջուկային զենք ստանա, իսկ նրանք մեկ քայլ են հեռու դրանից, մենք (Իսրայելը) կհարձակվենք նրանց վրա»,- ասել է Ռուբինին: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը եւ Չինաստանը գտնվում են բախման ճանապարհին, քանի որ երկու երկրները շարունակում են խնդիրներ ունենալ առեւտրից մինչեւ աշխատուժի եւ տեխնոլոգիաների ճակատներում: «Կարծում եմ, որ առաջիկա 5-10 տարիները կլինեն Թայվանի շուրջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առճակատման ժամանակաշրջան, եւ դա կարող է դառնալ այս սառը պատերազմը թեժ պատերազմի վերածելու ձգան»,- ասել է նա։ «Այսպես մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր