«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

23 մայիս 2022 14:00

Թույլ չենք տա, որ որևէ երկիր որևէ կերպ միջամտի Չինաստանի ներքին գործերին.Չինաստանը նախազգուշացում է արել

Չինաստանը թույլ չի տա աշխարհի ոչ մի երկրի միջամտել իր ներքին քաղաքականությանը, որը ներառում է Թայվանի հարցը։ Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է ՏԱՍՍ-ը։


«Թայվանը չինական տարածք է, Թայվանի հարցը պատկանում է Չինաստանի ներքին քաղաքականությանը, մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր որևէ կերպ միջամտի Չինաստանի ներքին գործերին»,- ասել է նա։


Վենբինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի թերագնահատել Չինաստանի վճռականությունն ու հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


«Մենք կրկնում ենք մեր կոչը Միացյալ Նահանգներին՝ պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթները: Չպետք է թերագնահատել չինացի ժողովրդի հաստատակամությունը, միաձայնությունը և հզոր կարողությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հավելել է չինացի դիվանագետը։


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ռազմական մասնակցություն ունենալ Թայվանի պաշտպանությանը, եթե այդ երկիրը ներխուժման ենթարկվի։


«Այո, սա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե անհրաժեշտություն առաջանա։


Բայդենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, սակայն ընդգծել է, որ կղզու կարգավիճակը ուժով փոխելու գաղափարը լիովին անտեղի է։


Չինաստանի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ քաղաքացիական պատերազմում Չիանգ Կայ շեկի գլխավորած ուժերը տեղափոխվել են կղզի: Պեկինը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը և բացասական է վերաբերվում Թայվանի հետ այլ երկրների շփումներին՝ պնդելով «մեկ Չինաստանի քաղաքականությունը»։ Դա ենթադրում է, որ Թայվանը չինական տարածքի անբաժանելի մասն է, և որ ՉԺՀ իշխանությունները միակ օրինական կառավարությունն են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր