Ադրբեջանական լրատվամիջոցները ծաղրում են հնդկական զենքը.Թուրքիայի զենքերն են ավելի որակով, թե՞ Հնդկաստանինը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, որ ադրբեջանական լրատվամիջոցները ծաղրում են հնդկական զենքը՝ որպես անորակ, ցածր տեխնոլոգիական զենքեր, իսկ իրենք զենք գնում են Թուրքիայից և Իսրայելից․ եթե դնենք համեմատության մեջ մենք որոշակիորեն նույն մակարդակի զենքեր հնարավորություն ունենալո՞ւ ենք ձեռք բերել, ասել է․ «Հանուն արդարության պետք է ասել, որ ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը, ո՛չ որևէ մեկը, առանձին վերցրած, ամերիկաիսրայելական համատեղ որակը չի ապահովում, Թուրքիան ևս ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, բայց չի ապահովում այդ որակը, և դեռ մեծ հարց է՝ Թուրքիայի ինչ-որ ապրաքներ ավելի որակով են, թե՞ Հնդկաստանինը, որովհետև Հնդկաստանը վերջին 10 տարիների ընթացքում շատ ինտենսիվ է աշխատում արևմտյան ընկերությունների հետ, նույն Իսրայելը Հնդկաստանի հետ կատարում է լուրջ հետազոտություններ և լուրջ ազդեցություն ունի»։