Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

19 հոկ 2022 17:45

Մակրոնի դեմ քննադատական արշավին Ադրբեջանում մասնակից են դարձրել նաև երեխաներին, հանրային ալիքով երեխաները նրան վիրավորող երգ են երգել

Ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ և հայերի մասին դրական արտահայտություններ արած Էմանուել Մակրոնի դեմ քննադատական արշավին Ադրբեջանում մասնակից են դարձրել նաև երեխաներին։

Այդ երկրի հանրային հեռուստատեսության եթերում երեխաների երգչախումբը Ֆրանսիայի նախագահին վիրավորող երգ է ներկայացրել, որում ասվում է, թե վերջինս պարկեշտ չէ և հայամետ դիրքորոշում ունի, հայտնում է EurasiaNet-ը։

Երեք րոպեանոց կատարման մեջ հաղորդավար Ազիզ Ալիևը երգում է երեխաներից բաղկացած երգչախմբի հետ՝ արտահայտելով հետևյալ տողերը․

«Նա հայամետ է։ Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն։ Նա մեզ սխալ խոստումներ է տալիս։ Նա պարում է Փաշինյանի հետ։ Նա իրեն նսեմացրել է։ Ասացեք, ո՞վ է այդ մարդը»,-ինչին ի պատասխան երեխաները ձայնակցում են՝ «ԷՄ-ՄԱՆ-ՅՈւ-ԷԼ!»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր