Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

19 հոկ 2022 15:46

Փաշինյանը շատ բարդ խաղ է խաղում.Ով և ինչպես է թակարդ լարում Փաշինյանի համար. REGNUM

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ բարդ խաղ է խաղում, որում ջանում է օգտագործել ռուսական աջակցությունն ու ռեսուրսները և միաժամանակ արևմտամետ քաղաքականություն վարել: Հայաստանի համար դա լավ բան չի խոստանում:


Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսում հաղորդեց, որ Հայաստան է ժամանել այսպես կոչված քաղաքացիական առաքելության թիմը: Այն կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին «տարածաշրջանի իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և հաշվետվության նպատակով»:


Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին Եվրախորհուրդը, ելնելով Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ  Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներից, հայտարարեց, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը կսկսի գործել հոկտեմբերից և կշարունակվի երկու ամիս: Այն բաղկացած կլինի 40 մարդուց, դեռ կազմավորվում է: Առայժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը, որը բաղկացած է 8-10 մասնագետներից, որոնցից ոմանք շտապ կարգով տեղափոխվել են Հայաստան Վրաստանից: Ընդ որում, Բոռելը հատուկ նշեց «ԵՄ առաքելության օպերատիվ գործարկման» գործոնը, բայց չնշեց  այդքան հապշտապ գործողությունների պատճառը, չէ՞ որ Ադրբեջանի և Հայաստանի փոխհարաբերությունները Ռուսաստանի ջանքերով հանվեցին ակտիվ ռազմական փուլից: Հասկանալի չէ նաև, թե համահարաբերակցվելու է արդյոք ԵՄ առաքելության գործունեությունը երկրորդ ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո Աղդամում ստեղծված Լեռնային Ղարաբաղի շրջանում հրադադարի հսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի հետ: Հիշեցնենք, որ այդ կառույցի խնդիրներից է շփման գծի իրադրության մոնիթորինգը, տեղեկությունների հավաքումն ու մշակումը, վիճելի իրավիճակների կարգավորումը: Սակայն կենտրոնի աշխատանքի մասին ոչինչ չենք լսում:


Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների հարացույցում որակական փոփոխություններ են տեղի ունենում: Երկու կողմերի համաձայնությամբ իրավիճակում աշխույժ ներդրվում է ոչ տարածաշրջանային ուժերի գործոնը: Ընդ որում, դա տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևաչափով դիտորդների խումբ Հայաստան ուղարկելու մասին Մոսկվայի առաջարկների խորապատկերում: Բայց նրանից առաջ ընկան, ինչն անմիջապես զգացին Թեհրանում: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը հայտարարեց, որ «Ադրբեջանը և Հայաստանը կարող են խնդիրները լուծել իրար մեջ մոսկովյան համաձայնության և տարածքային ամբողջականությունն առանց տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտության սկզբունքի շրջանակներում»: Նրա խոսքով, ԵՄ քաղաքացիական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին «կարող է հանգեցնել տարածաշրջանում միայն անկայունության և անվտանգության նոր սպառնալիքների առաջացման»:


Նման դատողությունը հիմնավորվում է Մակրոնի անսպասելի աղմկահարույց «Հայաստանի դեմ Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համատեղ գործունեության» մասին հայտարարության առկայությամբ, ինչը ԵՄ առաքելության գործունեությունը տանում է որոշակի առճակատման համատեքստ, ոչ թե Եվրամիության  խոսքերով հռչակված «տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման» գոտի: Ավելին, ըստ էության, Մակրոնը  տարածաշրջանային գործընթացի բարդ տրամաբնությունն ընդգրկում է Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման մեջ: Դրանք որոշակի են: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա առայժմ միայն խոսում է՝ հայտարարելով, որ ««Փարիզի փորձերը՝ ուղղված Ռուսաստանի և մեզ մերձավոր Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների մեջ սեպ խրելուն, որոնց հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա և բազմաբնույթ կապեր, դատապարտված են ձախողման և կհանգեցնեն միայն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»: Բայց իր հեղինակության համար թող Փարիզը հոգ տանի:


Ինտրիգը միայն այդ սյուժեով չի սպառվում: Ձեռնտո՞ւ է Ադրբեջանին  արդյոք դեպքերի նման ընթացքը, և ինչու է Ալիևը գաղտնի ձայնակցում Փաշինյանին դեպի Արևմուտք  նրա շրջադարձի պարագայում: Տեսականորեն կարելի է ենթադրել ադրբեջանցի առաջնորդի քաղաքականության երկու սցենար: Առաջին. Բաքուն գաղտնի աջակցում է Երևանի ձգտումներին՝ ուղղված ԵԱՀԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի անվտանգության երաշխիքների ձեռքբերմանը և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը: Երկրորդ. Բաքուն մի իրավիճակ է ստեղծում, որում Երևանը բացում է իր «բոլոր հաղթաթղթերը»՝ բացահայտելով Հայաստանի իրական աշխարհաքաղաքական ձգտումները: Այդ դեպքում Փաշինյանը հայտնվում է ծուղակում և տանուլ է տալիս խաղը արևմտյան հարթակներում: Այդ դեպքում Մոսկվան հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն առնելու հնարավորություն է ստանում նախկին և գուցե նոր համաձայնությունների հիման վրա:


Ուրիշ բան, եթե ԵՄ առաքելությունը երկու երկրների սահմանին արձանագրի հերթական խախտումները և հասնի տարածաշրջանում իր գտնվելու մանդատի ժամկետի երկարաձգմանը: Մեր կարծիքով՝ դա Բրյուսելի հետագա գործողությունների առավել հավանական սխեման է: Պատահական չէ, որ Երևան ժամանած ԵՄ քաղաքացիական առաքելության տեխնիկական գնահատման խմբի անդամներն արդեն ոչ պրոֆիլային հանդիպումներ են ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի և  գլխավոր շտաբի պետի հետ: Թեհրանում ենթադրում են, որ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական մասնագետների տեղակայման տարբերակները: Վերջապես, չի կարելի ուշադրություն չդարձնել նաև  Հայաստանում տեղի ունեցող դեպքերի արագության վրա, որոնց մասին նախկինում դժվար էր ենթադրել: Երևանը դարձել է միջանցիկ բակ [проходной двор] ամերիկացի քաղաքական գործիչների համար: Օրինակ՝ Հայաստան ժամանեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահ Դևիդ Փրայսի գլխավորությամբ: Սեպտեմբերի կեսին այնտեղ էր ամերիկացի խորհրդարանականների պատվիրակությունը Նենսի Փելոսիի գլխավորությամբ:


Հայաստանում են եղել արդեն ԿՀՎ-ի (ЦРУ) ղեկավար Ուիլյամ Բեռնսը և ոչ անհայտ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ղեկավար Դեյմոն Ուիլսոնը: Եղել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Փաշինյանի հեռախոսազրույցները: Հայկական ղեկավարությունն էլ, իր հերթին, սկսել է հաճախակի երևալ եվրոպական հարթակներում, ինչը ցույց է տալիս տարածաշրջանում ուժերի նախկին հավասարակշռությունը փոխելու մտադրությունը՝ Ռուսաստանի գերազանցությունը կրճատելով և միաժամանակ բուն Հայաստանում հասարակական կյանքը վերաձևաչափելով: Բայց պարադոքսն այն է, որ Երևանին հրում են գործողությունների նախկին ՈՒԽՍՀ-ի [Ուկրաինայի] սցենարով: Առայժմ շատ բարդ խաղ են խաղում, որում Փաշինյանը փորձում է օգտագործել ռուսական աջակցությունն ու ռեսուրսները և միաժամանակ արևմտամետ արտաքին քաղաքականություն վարել: Դա Հայաստանին լավ բան չի խոստանում:


Ստանիսլավ Տարասով


Աղբյուրը՝ ИА REGNUM
ankakh.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր